Բացել լրահոսը Փակել լրահոսը
82857_b
A A
Պաշտոնական

Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 147․49 հա տարածքում բռնկված հրդեհները

Օգոստոսի 26-28-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 43 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝

Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ 2000 քմ, Նոր Նորք վարչական շրջանում՝ 200 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 1500 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 3000 քմ,

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 800 քմ, Ապարան քաղաքում՝ 500 քմ,  

Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում՝ 400 քմ,  Գավառ քաղաքում՝ 3 հա, Վարդենիս քաղաքում՝ 1500 քմ, Նորատուս գյուղում՝ 6 հա,

Լոռու մարզի Վանաձոր քաղաքում՝ 1․6 հա, Ալավերդի քաղաքում՝ 4,5 հա, Ախթալա քաղաքում՝ 3․5 հա, Սպիտակ քաղաքում՝ 1 հա, Լեջան գյուղում 1 հա,

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ 2900 քմ, Չարենցավան քաղաքում՝ 2․16 հա, Եղվարդ քաղաքում՝ 5000 քմ, Գեղաշեն գյուղում՝ 1000 քմ, Նոր Գյուղ գյուղում՝ 2000 քմ, 

Շիրակի մարզի  Գյումրի քաղաքում՝ 1800 քմ, Բյուրակն գյուղում՝ 2 հա, 

Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում՝ 3․3 հա, Գորիս քաղաքում՝ 63 հա,

Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում՝ 1 հա,

Տավուշի մարզի Իջևան քաղաքում՝ 41․7 հա, Բերդ քաղաքում՝ 500 քմ, Նոյեմբերյան քաղաքում՝ 5․05 հա, Արծվաբերդ գյուղում՝ 7․5 հա, Սևքար գյուղում՝ 2000 քմ, Պառավաքար գյուղում՝ 200 քմ։

Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր մոտ 147․49 հա: