Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Ազատ Արցախի ընդհատված թռիչքը. ինչու եւ ինչպես արցախցին ստիպված եղավ թողնել իր տունը. Region 5+ (տեսանյութ)

1991թ. սեպտեմբերի 2-ին Արցախը հռչակեց իր անկախությունը: Այդ օրը Լեռնային Ղարաբաղի մարզային եւ Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նիստում ընդունվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կազմավորման հռչակագիրը: Իսկ արդեն 1991 թվականի դեկտեմբերի 10-ին, Արցախի բնակչությունը հանրաքվեով ամրագրեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը:

Արցախում սեպտեմբերի 2-ը կդիմավորեն բարդագույն պայմաններում: Բերձորն ու Աղավնոն այս օրերին դադարկվեցին: Շուշի-Բերձոր-Գորիս ճանապարհահատվածը կգործի մինչև օգոստոսի 31-ը:   Այդուհետ Հայաստանն Արցախին կապող այդ ճանապարհահատվածն էլ  կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ:  Արցախը Հայաստանին կապող այլընտրանքային ճանապարհը պատերազմից 2 տարի անց դեռ պատրաստ չէ, բայց դա է լինելու  միակ ուղին, որով հնարավոր կլինի հասնել Արցախ:

Չնայած ստեղծված  իրավիճակին, այդ օրը Ստեփանակարտում տեղի կունենա ավանդական դարձած քայլերթը, ապա Արցախի Վերածննդի հրապարակում Ազգային ժողովի հինգ խմբակցությունները  հրավիրել են հանրահավաք՝ նվիրված Արցախի Հանրապետության հռչակմանը:

«Region 5+»-ի այս շաբաթվա թողարկման շրջանակներում հանդիպել ենք Արցախի տարբեր բնակավայրերից Հայաստանի տարբեր հատվածներում ապաստանած արցախցի ընտանիքների հետ: Տեղահանված մարդիկ պատմել են՝ ինչ հանգամանքներում են լքել հայրենի բնակավայրը, խոսել են սեպտեմբերի 2-ի խորհրդի եւ կրկին ազատ Արցախում ապրելու երազանքների մասին: