Բացել լրահոսը Փակել լրահոսը
1627161319_24-kartinkin-com-p-tekstura-pilinki-v-vozdukhe-krasivo-25
A A
Պաշտոնական

Կենտրոնում և Նոր Նորքում փոշու կոնցենտրացիան գերազանցել է թույլատրելի նորման

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է Երևանում մթնոլորտային օդի որակը.

Օգոստոսի 23-25-ը (2022թ.) ☑️ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն և Նոր Նորք վարչական շրջաններում օգոստոսի 23-ին:

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում երեք օրերի ընթացքում, Նոր Նորքում՝ օգոստոսի 25-ին։

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոնում օգոստոսի 23-ին, 24-ին, Նոր Նորքում և Շենգավիթում՝ օգոստոսի 25-ին։