Բացել լրահոսը Փակել լրահոսը
Без названия
A A
Պաշտոնական

«Արմենիա» բժշկական կենտրոնն իր կառուցվածքում չունի Ծննդատուն. պարզաբանում՝ ծննդկանի մահվան վերաբերյալ

«Արմենիա» բժշկական կենտրոնը պարզաբանում է տարածել՝ կապված այսօրվա հրապարակումների հետ, թե ԲԿ-ում 20-ամյա ծննդկան է մահացել.

«Այսօր մի շարք լրատվամիջոցներ տեղեկություն են տարածել, որ «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացել է 20-ամյա ծննդկան: Հերթական անգամ ստիպված ենք տեղեկացնել ՝ «Արմենիա» բժշկական կենտրոնն իր կառուցվածքում չունի Ծննդատուն և որևէ առնչություն չունի իր հարևանությամբ գտնվող Վերարտադրողական ատողջության Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի հետ:

Եվս մեկ անգամ հորդորում ենք հանրությանը չներկայացնել ապատեղեկատվություն:

«Արմենիա» բժշկական կենտրոնը ցավակցում է ծննդկանի հարազատներին այս ողբերգության առիթով»,-ասվում է հայտարարության մեջ: