Բացել լրահոսը Փակել լրահոսը
խեղդվել
A A
Պաշտոնական

Փրկարարները երեխային դուրս են բերել ջրանցքից

Օգոստոսի 26-ին, ժամը 11:01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արցախի պողոտայում՝ ջրանցքում, երեխա կա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Փրկարարները Ս․ Գ․-ին (ծնված 2015 թ․) դուրս են բերել ջրանցքից։