Բացել լրահոսը Փակել լրահոսը
կախվել է
A A
Պաշտոնական

Անասնաֆերմայի շենքում հայտնաբերվել է Թաղավարդի բնակչի դին

2022թ. օգոստոսի 25-ին` ժամը 20:30-ի սահմաններում, ԱՀ Մարտունու շրջանի Եմիշճան համայնքի վարչական տարածքի «Խաներ» կոչվող տեղամասում գտնվող նույն շրջանի Թաղավարդ համայնքի 1983թ. ծնված Կ.Բ.-ի կողմից վարձակալած անասնաֆերմայի շենքում հայտնաբերվել է վերջինիս դին կախված վիճակում՝ հայտնում է Արցախի Քննչական կոմիտեն:

Դեպքի վայր է մեկնել ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Մարտունու շրջանի քննչական բաժնի ավագ քննիչի գլխավորությամբ քննչական խումբը: Դեպքի առթիվ ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Մարտունու շրջանի քննչական բաժնում հարուցվել և վարույթ է ընդունվել քրեական գործ՝ նախատեսված ԱՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով:

Իրականացվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է: