Բացել լրահոսը Փակել լրահոսը
08790000-0a00-0242-d7d4-08da86be46c6_w1023_r1_s
A A
Պաշտոնական

Ստեփանակերտում տեղի ունեցած հրդեհի ու պայթյունի դեպքով կան ձերբակալվածներ

Ստեփանակերտում այսօր տեղի ունեցած հրդեհի ու պայթյունի դեպքով կան ձերբակալվածներ, հայտնում է Դատախազությունը:

Ստեփանակերտի թթվածնային սարքավորումների արտադրամասում բռնկված հրդեհի հետևանքով առաջացած կրակից և պահեստում առկա ապօրինի պահվող ռազմամթերքի պայթյունից ոչնչացվել և վնասվել են պահեստի հարակից տարածքում տեղակայված արտադրամասեր, շինություններ և դրանց ներսում առկա գույքը, ասված է հաղորդագրության մեջ:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում ձերբակալվել են Ստեփանակերտի 4 բնակիչներ:

Ավելի վաղ Արցախից հաղորդել էին, որ Ստեփանակերտի Տիգրան Մեծ 20 հասցեում հրդեհ է բռնկվել թթվածնային սարքավորումների արտադրամասում, որի արդյունքում պայթել են բարձր ճնշմամբ տարաներ։ Տուժածներ չկան: