Բացել լրահոսը Փակել լրահոսը
82787_b
A A
Պաշտոնական

Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը

Օգոստոսի 25-ին, ժամը 01։48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Երևանի Դավթաշենի կամրջից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ  Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցները քաղաքացուն տեղափոխել են անվտանգ տարածք: Հոգեբանը տեղում ցուցաբերել է հոգեբանական աջակցություն՝ հայտնում է ԱԻՆ-ը։