A
A
Ջերմաստիճանը բարձրանալու է
Աջակցիր «Ա1+»-ինՈւշադրություն Պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ՝ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Երևանում այսօր ցերեկը, օգոստոսի 25-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 24-ի և 25-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 11-13մ/վ:
Մարզերում այսօր ցերեկը, օգոստոսի 25-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիսարևելյան 2-5մ/վ: Օգոստոսի 24-ին, 25-ին Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 12-15մ/վ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 26-28-ն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։
Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։