A
A
Սեպտեմբերի 1-ից կենսաթոշակները կբարձրանան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱռաջարկվում է 2022թ սեպտեմբերի 1-ից բարձրացնել կենսաթոշակները և նպաստները։ Այս մասին Կառավարության նիստին նշեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
Ըստ այդմ՝ աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը կսահմանվի 21,000 դրամ 18,000 դրամի փոխարեն, զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը 20,000 դրամ 18,000 դրամի փոխարեն, նվազագույն կենսաթոշակի չափը 30,500դրամ 28․600 դրամի փոխարեն։
Նիկոլ Փաշինյանը իր հերթին նշեց, որ բազային կենսաթոշակը ավելանում է շուրջ 17 տոկոսով, իսկ կենսաթոշակի միջին բարձրացումը տեղի կունենա 7 տոկոսով․ «Մեր պլանը այն է, որ կենսաթոշակների հաջորդ բարձրացումը տեղի կունենա 2023 թվականի հուլիսի 1-ից»։
Մանրամասները՝ տեսանյութում։