A
A
Անթույլատրելի է․ կազմակերպությունը հանդիմանել է կանաչ գազոնը տրորող քաղաքացիներին
Աջակցիր «Ա1+»-ին«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն»-ը արագ արձագանքել է․
«Անթույլատրելի է․
Հարգելի հայրենակիցներ, մայրաքաղաքի կանաչ տարածքները ստեղծելու, բարեկարգելու, դրանց պահպանման ուղղությամբ ծախսվել են ֆինանսական ահռելի միջոցներ և ժամանակ։ Յուրաքանչյուր ծաղկի ու թփի համար նույնքան անգամ խոնարհվել են այգեպան-բանվորներ: Սակայն դրանք տրորում ու փչացնում եք մի քանի րոպեում։
Հարգելի հայրենակիցներ, գնահատեք նրանց աշխատանքը, պահպանեք կանաչ տարածքները, դրանք թթվածնով ապահովում են յուրաքանչյուրիս»,- գրված է հաղորդագրությունում: