Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_DWF
A A
Պաշտոնական

Դիլիջանում կանցկացվի «DILIJAN WINE FEST» գինու փառատոնը

Օգոստոսի 27-ից-28-ը Դիլիջանում կանցկացվի «DILIJAN WINE FEST» գինու փառատոնը, որը տեղի կունենա Աղասի Խանջյանի ամառանոցի հարակից տարածքում։ Փառատոնին մասնակցում են ավելի քան 30 գինեգործարաններ, ինչպես նաև տարբեր ոճային ռեստորաններ և տեղական արտադրողներ։ Փառատոնը իրականացվում է Հայաստանի Խաղողագործության և Գինեգործության Հիմնադրամի աջակցությամբ։ Պատահական չի ընտրվել Աղասի Խանջյանի ամառանոցը, որը, լինելով Հայաստանի պետական նշանակության հուշարձան, կդառնա յուրահատուկ տարածք, որտեղ կմիաձուլվեն մշակութային ժառանությունը և այն արդյունավետ օգտագործելու քաղաքականությունը՝ ի շահ հուշարձանի հանրահռչակման, ճանաչման, պահպանման և կարևորության։

Մասնավորապես ծրագիրն իր մեջ ներառելու է գինու համտեսի վարպետաց դասեր, որտեղ այցելուները փորձառու սոմելյե Վլադ Խաչատրյանի հետ միասին կարող են համտեսել «Kataro», «TUS» և «Meyron», «Gevorkyan Winery» ընկերությունների գինիները և մասնակցել սաբրաժի վարպետաց դասի` համտեսելով «Keush»-ի հրաշալի գինիները։

Նախատեսվում է անվճար գինով նկարչություն, որը կիրականացվի «Voskevaz Winery» -ի աջակցությամբ։ Իսկական նորարարություն կլինի գինու կազինոն, որը կկազմակերպվի «Decant wine shop»-ի կողմից։ Միջոցառման ընթացքում տեղի կունենա ավանդական խաղողի տրորման արարողություն, երեկոյան կինոդիտումներ, էթնո-արտիստների ներկայացումներ, խաղողագործության պատմության մասին թատերական և պարային ներկայացումներ, ինչպես նաև կիրականցվի բարեգործական դրամահավաք` Արեգ Բալայանի (Blojiks) ստեղծած տեսականու վաճառքից ստացված հասույթը կուղղվի ի աջակցություն Արցախի։

Փառատոնի երաժշտական մասը կապահովեն հայտնի երաժշտական խմբեր ու կատարողներ, մասնավորապես՝ օգոստոսի 27-ին ելույթ կունենա «Rafael Petrossian Trio»-ն Սոնա Գյուլխասյանի մասնակցությաբ, իսկ օգոստոսի 28-ին՝ «Karen Grigoryan Trio»-ն Աննա Կոստանյանի մասնակցությամբ և Tarup Trio by Miqayel Voskanyan: Տարածքում կգործի DJ Garage Vynil Store-ից, որը կներկայանա էթնո վինիլային հավաքածուով։

Բացի բուն մշակութային ծրագրերից՝ այցելուները կկարողանան համտեսել լավագույն ռեստորանների կողմից առաջարկվող ուտեստները` TAVA, Papanino, Machar 44, Mikayelyan Family Farm, Ootelie։ «DILIJAN WINE FEST»-ի կազմակերպիչը TIME TO ընկերությունն է, որը զբաղվում է Հայաստանում խոշոր փառատոների և այլ միջոցառումների անցկացմամբ: Միջոցառումների համար վայրեր ընտրելիս գործակալությունը նախապատվությունը տալիս է Հայաստանի մարզերին՝ ներքին զբոսաշրջությունը զարգացնելու, ավելի շատ զբոսաշրջիկներ ներգրավելու և տեղական բիզնեսին աջակցելու համար։