Բացել լրահոսը Փակել լրահոսը
summer 638741
A A
Պաշտոնական

4-5 աստիճանով շոգելու է

Ուշադրություն Պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ՝ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ 

Երևանում այսօր ցերեկը, օգոստոսի 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 23-25-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 13-15մ/վ: 

Մարզեր․ այսօր կեսօրից հետո առանձին լեռնային շրջաններում հնարավոր է ամպրոպային բնույթի կարճատև անձրև: Օգոստոսի 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիսարևելյան 2-5մ/վ: Օգոստոսի 23-25-ն Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 14-17մ/վ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 26-28-ն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։ 

Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։