Բացել լրահոսը Փակել լրահոսը
գազ
A A
Հասարակություն

Ինչն է Երևանի մի հատվածում գազ չլինելու պատճառը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ավտովթարի հետևանքով վնասվել է Դ.Դեմիրճյան փողոցի թիվ 17 հասցեի հարևանությամբ գտնվող պահարանային գազի կարգավորիչ կետը (ՊԳԿԿ), ինչի պատճառով օգոստոսի 23-ին ժամը 10։05-ից դադարեցվել է Երևան քաղաքի Դ․Դեմիրճյան փողոցի (ամբողջությամբ), Գ.Հարությունյան փողոցի (ամբողջությամբ), Ֆրիկի փողոցի թիվ 1-17 հասցեների, Սարմենի փողոցի (ամբողջությամբ), Զարուբյան փողոցի (ամբողջությամբ), Թամանյան փողոցի թիվ 1-5 բազմաբնակարան շենքերի, Անտառային փողոցի թիվ 1-186 հասցեների, Ալիխանյան փողոցի (ամբողջությամբ), Սարյան փողոցի թիվ 2-18 հասցեների, Մոսկովյան փողոցի թիվ 20-38 հասցեների, Բաղրամյան պողոտայի թիվ 1-21 և 2-32 հասցեների, Պռոշյան 1-ին նրբանցքի, Պռոշյան փողոցի թիվ 1-49 հասցեների, Բաղրամյան փակուղու թիվ 2ա-14/1 հասցեների, Իսահակյան փողոցի թիվ 42-44 հասցեների, Ալիխանյան նրբանցքի թիվ 2/1, 2/2, 12 հասցեների, Ձորափի թիվ 48 հասցեյի, Սուրբ Հովհաննես 1-ին փողոցի թիվ 12, 19 հասցեների, Վաղարշյան թիվ 2 և 4 հասցեների, Ս.Կապուտիկյան փողոցի, Սոսեի փողոցի թիվ 30, 36, 52/2, 52/6, 12ա, 56ա հասցեների, Արամի նրբանցքի, Լեռ Կամսար փողոցի թիվ 1/3, 3/2, 5/2, 13, 14/1, 15/1, 15/5, 26 հասցեների, Լեռ Կամսար 1-ին նրբանցքի թիվ 8/3 հասցեների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը։ Վթարավերականգնողական աշխատանքներից հետո գազամատակարարումը կվերականգնվի: