Բացել լրահոսը Փակել լրահոսը
300973525_495970719202318_1789244786111418363_n
A A
Պաշտոնական

Խաբեությամբ Մարտակերտի բնակչուհուց գումար են հափշտակել

Օգոստոսի 22-ին ԱՀ ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչություն է մուտքագրվել Մարտակերտ քաղաքի բնակչուհի Ա. Չ.-ի (ծնված 1980թ.) դիմումն այն մասին, որ ս.թ. հուլիս ամսվա սկզբին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով հանդիպել է օնլայն առք ու վաճառք իրականացնելու և կարճ ժամանակում մեծ եկամուտ ունենալու գովազդի հայտարարության, որից հետո իր անձնական տվյալներով գրանցվել է գովազդում նշված «Webtrader.eninvest.pro» կայքէջում, տեղեկացնում են ԱՀ ՆԳՆ ոստիկանությունից։

Կայքէջում գրանցվելուց հետո իր հեռախոսահամարին զանգահարելու միջոցով, իր հետ հուլիս-օգոստոս ամիսների ընթացքում բազմիցս կապվել են անհայտ անձինք, ովքեր ներկայացել են նույն կայքէջը ներկայացնող «FX Pro» ընկերության ներկայացուցիչներ և առաջարկել են համագործակցություն, որին նա համաձայնել է։

Համագործակցության շրջանակում Մարտակերտ քաղաքի բնակչուհուն համոզել են «FX Pro» ընկերությունում վերջինիս անվամբ բացված հաշվին փոխանցել 65.000 դրամ գումար՝ սկզբնական առք ու վաճառք իրականացնելու համար, այնուհետև 122.000 դրամ գումար իբր ավտոմատ ծրագրի շնորհիվ կատարված առք ու վաճառքից ստացված հասույթի 10 տոկոս և թույլտվություն Ա. Չ.-ի անվամբ «Webtrader.eninvest.pro» կայք էջում բացված հաշվում իբր առկա գումարի կանխիկացման համար։

«FX Pro» ընկերության աշխատակիցներ ներկայացած անձանց կողմից նշված բանկային քարտերի հաշիվներին տերմինալի միջոցով Ա. Չ.-ի կողմից ս.թ. օգոստոսի 10-ին և 18-ին ընդհանուր փոխանցել է 195.063 դրամ գումար, որից հետո այն հափշտակվել է «FX Pro» ընկերության աշխատակիցներ ներկայացած անձանց կողմից, ինչի արդյունքում Ա.Չ.-ին պատճառվել է զգալի չափի նյութական վնաս։
Ստուգմամբ զբաղվում է տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը։