Բացել լրահոսը Փակել լրահոսը
01a10000-0aff-0242-cd77-08da845188e4_w1023_r1_s
A A
Քաղաքականություն

Իրանն ԱՄՆ-ին մեղադրում է «դանդաղկոտության» մեջ

Ամերիկայի ձայն

Իրանը երկուշաբթի օրը ԱՄՆ-ին մեղադրեց միջուկային հարցերով համաձայնագիրը վերականգնելու գործում ‘’դանդաղկոտության համար’’: Թեհրանը նաեւ հայտարարում է, որ միմյանց երկրներում բանտարկված անձանց փոխանակման հարցը կապված չէ միջուկային հարցերով բանակցությունների հետ:

ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ 16 ամիս շարունակված անուղղակի բանակցություններից հետո ԵՄ-ի բարձրաստիճան պաշտոնատար անձինք օգոստոսի 8-ին ասացին, որ ներկայացրել են «վերջնական» առաջարկը և եկող մի քանի շաբաթների ընթացքում ակնկալում են պատասխան:

Իրանը նախորդ շաբաթ արձագանքեց ԵՄ-ի տեքստին` «լրացուցիչ տեսակետներով և նկատառումներով»՝ միաժամանակ Վաշինգտոնին կոչ անելով ճկունություն ցուցաբերել մնացած երեք խնդիրների լուծման համար: Անցյալ շաբաթ Միացյալ Նահանգները հայտարարեց, որ ուսումնասիրում է Իրանի պատասխանը:

«Ամերիկացիները ձգձգում են, և եվրոպական կողմից անգործություն կա... Իսկ Ամերիկային և Եվրոպային ավելի շատ է համաձայնությունն անհրաժեշտ, քան Իրանին»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին։

Հիշեցնենք, որ 2018-ին նախագահ Դոնալդ Թրամփն ԱՄՆ-ը միակողմանիորեն դուրս բերեց միջազգային համաձայնագրից՝ այն անվանելով Իրանի նկատմամբ չափազանց մեղմ, և կրկին կիրառեց ԱՄՆ-ի կողմից կոշտ պատժամիջոցներ: Դրա արդյունքում Թեհրանն էլ խախտեց միջուկային սահմանափակումներ կատարելու մասին համաձայնագրով ստանձնած իր պարտվորությունները:

«Բանակցությունների այս փուլի արդյունավետ լինելու մասին կարելի է խոսել միայն այն ժամանակ, երբ եվրոպացիները հայտարարեն, որ պատասխան են ստացել ամերիկացիներից: Մինչ այժմ նման բան չի եղել’’, ասել է Իրանի արտգործնախարարության խոսնակը։