Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

ՀՀ-ում հողերի 80 տոկոսը տարբեր պատճառներով դեգրադացված է (տեսանյութ)

Հայաստանի համար հողային ռեսուրսների պահպանությունը պարենային անվտանգության տեսանկյունից կարևոր նշանակություն ունի։ Սակայն տարիներ շարունակ հողերն անտեսվել են որպես կայուն զարգացման բաղադրիչ:

Հողերը դեգրադացվում են մարդու ոչ խելամիտ տնտեսական գործունեության հետևանքով կամ բնական ճանապարհով՝ էրոզիայի, ճահճացման, օգտակար հանածոների ոչ ռացիոնալ արդյունահանման, արդյունաբերական ձեռնարկությունների,  հողերի քիմիական աղտոտման և այլ պատճառներով։

Ըստ մասնագետների ՝ Հայաստանում հողի դեգրադացման պատճառ է հանդիսանում նաև գյուղատնտեսական սխալ գործունեությունը և տնտեսվարողների անտարբերությունը մասնագիտական հետազոտությունների հանդեպ։

Դեգրադացման պատճառներից է նաև գյուղատնտեսական գործունեության համար պիտանի հողերի չոռոգելը, իսկ որոշ դեպքերում ոչ արդյունավետ ոռոգման համակարգ ընտրելը։

Մանրամասները՝ տեսանյութում