Բացել լրահոսը Փակել լրահոսը
300426727_434985505337486_687072945454974938_n
A A
Պաշտոնական

Սյունիքի մարզպետը հանդիպել է Երևան-Մեղրի ճանապարհը փակած բեռնատարների վարորդներին

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր հանդիպել է Երևան-Մեղրի միջպետական Մ2 ավտոճանապարհը փակած բեռնատարների վարորդների հետ։

Այս մասին հայտնում է Սյունիքի մարզպետարանի մամուլի ծառայությունը։

«Ռոբերտ Ղուկասյանը մինչ այս պահը գտնվում է տվյալ ճանապարհահատվածում»,– ասված է մարզպետարանի տարածած հաղորդագրությունում։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ բեռնատարների վարորդները փակել են Երևան-Մեղրի ճանապարհի երթևեկելի գոտիներից մեկը։

Պատճառը բեռնատարների կշռման գործընթացն է։