Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Նռնակով զինված տղամարդը մտել է Մասիսի քաղաքապետարան, լսվել է պայթյուն (տեսանյութ)

Արդեն մեկ ժամից ավելի է, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզում: Մի տղամարդ՝ զինված պայթուցիկով մտել է Մասիսի քաղաքապետարան և սպառնում է այն պայթեցնել:

 Ինչպես տեղից  հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին քաղաքապետարանի  ներսում այդ քաղաքացու հետ բանակցություններ  են վարում ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանն ու  ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ  Վարդան Վարդանյանը:

Մասիսի քաղաքապետարանի գլխավոր ճանապարհի  երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է: 

Թե ինչն է եղել տղամարդու կողմից նման քայլի դիմելու պատճառը,  պարզվում է: 

Տղամարդը մի քանի կրակոցներ է արձակել, ապա նռնակ պայթեցրել:

Այս պահին բանակցությունները նրա հետ շարունակվում են և նրա բողոքը Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի դեմ է:

Ֆոտոլրագրողի հետ զրույցում մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին.

«Մինչ էսքան միլիցեքի գալը, էդ տղամարդու հետ մտավ բանակցություններ վարի Արարատի մարզային ոստիկանության ինչ-որ պաշտոնյա, հետո իմացանք, որ կրակոցներ է արձակել տղամադը ու նռնակ ա գցել, բայց լավ է, էդ ոստիկանության աշխատողը չի տուժել»: