Բացել լրահոսը Փակել լրահոսը
168150
A A
Պաշտոնական

«Ղարաբաղ-Տելեկոմ»-ի կողմից մատուցվող ծառայության որակի վերաբերյալ հրապարակումների հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ

«Ղարաբաղ-Տելեկոմ» ՓԲ ընկերության կողմից մատուցվող կապի ծառայության որակի, ծառայության ու դրա դիմաց գանձվող վճարի անհամաչափության և ծառայության որակի պարբերական փոփոխության վերաբերյալ հայտարարությունները ստուգելու և ենթադրյալ հանցավոր դեպքերին իրավական գնահատական տալու համար ԱՀ դատախազության կողմից նախաձեռնվել է քրեադատավարական վարույթ՝ որպես առիթ ընդունելով զանգվածային լրատվամիջոցներով արված հրապարակումները:

Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության դատախազությունից, առաջնահերթության կարգով որպես քննության առարկա է ընդունվելու Արցախի Հանրապետության շրջաններում մատուցվող ծառայության որակը:
 
Միաժամանակ իրազեկում ենք, որ ԱՀ քրեական օրենսգրքի 220-րդ հոդվածի 1-ին մասով քրեական պատասխանատվություն է սահմանվում ծառայության որակի վերաբերյալ սպառողներին թյուրիմացության մեջ գցելու կամ այլ ձևով խաբելու համար, որը կատարվել է բնակչությանը ծառայություններ մատուցող կազմակերպություններում կամ անհատ ձեռնարկատերի կողմից ծառայությունների ոլորտում և որը զգալի չափի վնաս է պատճառել: