Բացել լրահոսը Փակել լրահոսը
82558_b
A A
Պաշտոնական

Խոտով բեռնված ԶԻԼ-ն ամբողջությամբ այրվել է (տեսանյութ)

Օգոստոսի 19-ին, ժամը 09։33-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանանդ գյուղում այրվում է «ZIL» մակնիշի բեռնատար (բեռնված  անասնակերով)։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժանը 10։12-ին, մարվել՝ 16։13-ին։ Այրվել են կցորդիչով բեռնատարն ամբողջությամբ և բեռնված 500 հակ անասնակերը։ Տուժածներ չկան՝ հայտնում է ԱԻՆ-ը: