Բացել լրահոսը Փակել լրահոսը
հրդեհ Արցախ խոտածածկ տարածքում
A A
Պաշտոնական

Արցախի Շոշ համայնքում բռնկված հրդեհը չեզոքացվել է

Հրշեջ-փրկարարները լիկվիդացրել են Շոշ համայնքի տարածքում բռնկված հրդեհը՝ հայտնում են ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

Օգոստոսի 18-ին ժամը 12:46-ին ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել Ասկերանի շրջանի Շոշ համայնքի տարածքում բռնկված հրդեհի մասին, նախնական տվյալներով՝ այրվում է չոր խոտ: Ժամը 12:47-ին փրկարար ուժերի վարչության հրշեջ-փրկարար մասից մեկ մարտական հաշվարկ մեկնել է դեպքի վայր: Ժամը 12:55-ին օգնություն ցուցաբերելու նպատակով դեպքի վայր է մեկնել արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը:

Հրդեհաշիջման աշխատանքներն առավել օպերատիվ կազմակերպելու և հրդեհի ծավալը հաշվի առնելով ժամը 13:49-ին օգնության է մեկնել երկրորդ հրշեջ-մեքենան իր մարտական հաշվարկով: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:02-ին, մարվել` ժամը 15:28-ին: Հրդեհի հետևանքով այրվել է չոր խոտ, թփեր և մասնակի ծառեր` մակերեսը ճշտվում է: Դեպքի առթիվ ստուգում է իրականացնում ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը: