Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արոնյան
A A
Սպորտ

Արոնյանը պարտվել է Կարլսենին. FTX Crypto Cup

Մայամիում ընթացող շախմատի FTX Crypto Cup մրցաշարի 3-րդ տուրում Լևոն Արոնյանը 1,5-2,5 հաշվով պարտվեց աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենին: Մրցախաղում վճռորոշն առաջին պարտիան էր, որում հայ գրոսմայստերը սպիտակներով պարտվեց: Մյուս երեք պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի: 3 տուրից հետո Լևոն Արոնյանի հաշվին 5 միավոր է գրանցված, իսկ նորվեգացի Մագնուս Կառլսենը 9 միավորով առաջատարն է:

Այսօր Արոնյանը մրցում է հնդիկ Ռամեշբաբու Պրագնանանդայի հետ, որն 9 միավորով Կառլսենի հետ կիսում է 1-2-րդ տեղերը։ Հիշեցնենք, որ մեկնարկային 2 տուրերում Արոնյանը հաղթել էր վիետնամցի Լե Քուանգ Լյեմին ու լեհ Յան-Կշիշտոֆ Դուդային։