Բացել լրահոսը Փակել լրահոսը
619cc9ce15e9f90b9b5a508a
A A
Հասարակություն

Հայաստանի հավաքականում կընդգրկվի՞ գեղասահորդ Ադելիա Պետրոսյանը. ԿԳՄՍ փոխնախարարի պատասխանը

 Հայկական ծագում ունեցող ռուսաստանցի գեղասահորդների Հայաստանի հավաքական հրավիրելու հնարավորություն միշտ կա։ Այս մասին Metaratings.ru պարբերականին ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Կարեն Գիլոյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք հնարավոր կլինի՞ Հայաստանի հավաքականի կազմում տեսնել Ադելիա Պետրոսյանին ու Արթուր Դանիելյանին։

«Հնարավորություն միշտ կա։ Հարց է` ինչ կլինի նրանց և ռուսաստանցի մյուս գեղասահորդների հետ առաջիկայում։ Իսկ հետո կտեսնենք»,- ասել է Կարեն Գիլոյանը։

Հիշեցնենք՝ 18-ամյա Արթուր Դանիելյանը 2020 թվականին դարձել է ՌԴ առաջնության արծաթե մեդալակիր, ինչպես նաև 2-րդ տեղն է զբաղեցրել Եվրոպայի առաջնությունում: 15-ամյա Ադելիա Պետրոսյանը հանդիսանում է Ռուսաստանի ամենահեռանկարային գեղասահորդներից մեկը: Նա Ռուսաստանի 2022 թվականի առաջնությունում զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը՝ գեղասահքի պատմության մեջ առաջին անգամ մեկ ծրագրի ընթացքում կատարելով երկու քառակի ռիտբերգեր: