Բացել լրահոսը Փակել լրահոսը
1035586
A A
Հասարակություն

ԱՀ Մարտունի քաղաքի ավագանու որոշմամբ նշվում է Մարտունու Վերածննդի օրը

ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը Մարտունի բերդաքաղաքի Վերածննդի օրվա առթիվ ուղերձ է հղել

 

2007 թվականից օգոստոսի 17-ը  Արցախի Հանրապետության Մարտունի քաղաքի ավագանու որոշմամբ նշվում է Մարտունու Վերածննդի օր։

2020 թարցախյան պատերազմը թեև կոչված է 44-օրյա, բայց այն իրականում տևել է 45 օրացուցային օր։ Եռակողմ հայտարարությունից  հետո շուրջ 14 ժամ թեժ մարտեր էին ընթանում Արցախի արևելյան ուղղությամբ, և թշնամին վերջին ճիգերն էր գործադրում գրավելու Մարտունի բերդաքաղաքն ու հարակից խոշոր բնակավայրերը։

Սակայն հայրենիքի անձնուրաց  որդիների բազկի ուժի  և 100-ավոր նահատակների  շնորհիվ Մարտունին և շրջանի մյուս բնակավայրերը այսօր  կանգուն են և հաստատակամ իրենց ընտրած ուղուն։

Օրվա առիթով շնորհավորում ենք բոլոր մարտունեցիներին և մաղթում տոկունություն, ոգու արիություն և խաղաղ ապագա հայրենի բնօրրանում։

ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին