Բացել լրահոսը Փակել լրահոսը
l-1NdsXvYagu
A A
Պաշտոնական

Միխայիլ Միշուստինը հեռախոսազրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ

ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի  վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին տեղեկացնում է ՌԴ կառավարությունը։
 
Վարչապետները քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական համագործակցության զարգացման արդիական հարցեր, այդ թվում ՝ արդյունաբերական և տրանսպորտային ոլորտում կոոպերացիան, ինչպես նաև համատեղ խոշոր նախագծերի իրականացումը:
 
Միխայիլ Միշուստինը և Նիկոլ Փաշինյանը քննարկել են Եվրասիական տնտեսական միությունում ինտեգրացիոն փոխգործակցության խորացման հեռանկարները, ինչպես նաև Եվրասիական միջկառավարական խորհրդի առաջիկա նիստի նախապատրաստական աշխատանքները: