Բացել լրահոսը Փակել լրահոսը
300238754_623145585834101_787198965877443474_n
A A
Հասարակություն

Տեղի ունեցած ողբերգությունը սթափեցնող էր․ Տիգրան Ավինյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Տիգրան Ավինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

«Այսօր այցելել եմ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի գոտի, ծանոթացել իրավիճակին ու փլուզման հետևանքներին։

Ուզում եմ ընդգծել ԱԻՆ-ի կատարած անձնուրաց ու առանց դադարի աշխատանքը, որը, որպես կառույց, լավ հասկանում է իր առաքելությունը և իրականացնում է անհրաժեշտն ու իր պարտականությունը։
 
Տեղի ունեցած ողբերգությունը սթափեցնող էր, և առիթ` մտածելու հրավառության, իբրև երևույթի մեր կենցաղում օգտագործելու նպատակահարմարության մասին։ Վերահաստատում եմ իմ համոզմունքը, որ հրագործական արտադրանքի ազատ օգտագործման արգելքը պիտի սահմանվի։
 
Կրկին ցավակցում եմ անմեղ զոհերի հարազատներին»,- գրել է Ավինյանը։