Բացել լրահոսը Փակել լրահոսը
Սուրմալու ավերակ
A A
Պաշտոնական

Իսկապես ողբերգություն է տեղի ունեցել. «Սուրմալու» առևտրի կենտրոնի հայտարարությունը

«Սուրմալու» առևտրի կենտրոնի հայտարարությունը.

«Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ («Սուրմալու» առևտրի կենտրոն)-ի տնօրինությունն ու ողջ անձնակազմը խորապես ցավակցում են 14.08.2022 թ. («Սուրմալու» առևտրի կենտրոն)-ի տարածքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված մեր հայրենակիցների հարազատներին՝ կիսելով այս ահռելի կորուստն ու անտանելի վիշտը:

Ցավով պետք է ընդունենք, որ իսկապես ողբերգություն է տեղի ունեցել, որի հանդեպ անտարբեր չի մնացել և ոչ մի գիտակից քաղաքացի: Բոլորս էլ դժվարին օրեր ենք ապրում և պարտավոր ենք հաղթահարել այս վիշտը՝ նեցուկ դառնալով մեկս մյուսին, աջակցենք և հնարավոր ամեն բան անենք, որ գոնե մի փոքր սփոփենք անմեղ զոհերի հարազատներին և տուժած հայրենակիցներին:

Բոլոր զոհերին՝ երկնային խաղաղություն, իսկ տուժածներին սրտանց ցանկանում ենք շուտափույթ ապաքինում: Խաղաղություն, համբերություն և ուժ բոլորիս»: