Բացել լրահոսը Փակել լրահոսը
1527324_0_68_1600_1073_1920x0_80_0_0_d8c5901f6ac18b6db83638b917c163cc
A A
Պաշտոնական

Քննչական կոմիտեն դիմում է «Սուրմալու»-ից հրավառության պարագաներ գնած ու դեռ չօգտագործած քաղաքացիներին

ՀՀ քննչական կոմիտեն հորդորում է բոլոր այն քաղաքացիներին, ովքեր «Սուրմալու» առևտրի կենտրոնից ձեռք են բերել, սակայն դեռևս չեն օգտագործել հրավառության համար նախատեսված նյութեր և պարագաներ, դրանք չօգտագործել և նշված իրերը ներկայացնել ՀՀ ոստիկանության՝ իրենց բնակության վայրի բաժիններ:

Միաժամանակ հավելում ենք, որ նշված գործողությունը քաղաքացիների համար չի առաջացնի որևէ իրավական հետևանքներ:

Քննչական կոմիտե