Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Սգո օրվա կապակցությամբ Կառավարության շենքից իջեցվել է պետական դրոշը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրամանագիր է ստորագրել է 2022 թվականի օգոստոսի 17-18-ը ներառյալ Հայաստանում սուգ հայտարարելու մասին՝ ի հիշատակ Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում զոհված քաղաքացիների:

Ի նշան սգո՝ Կառավարության շենքից իջեցվել է պետական դրոշը:

Նշենք, որ ողբերգության հետևանքով զոհվել է այս պահի դրությամբ 16 քաղաքացի, ևս 2-ը համարվում է անհետ կորած:

Լուսանկարները՝ ֆոտոլուրի: