Բացել լրահոսը Փակել լրահոսը
Հրշեջ մեքենա
A A
Պաշտոնական

Վայքի մոտ այրվում է գազատար ավտոմեքենա․ հայտարարվել է հրդեհի բարդության Թիվ 2 կանչ

Օգոստոսի 16-ին, ժամը 15:00-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայք-Զեդեա ավտոճանապարհին այրվում է գազատար ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հայտարարվել է հրդեհի բարդության Թիվ 2 կանչ․ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ՝ հայտնում է ԱԻՆ-ը։