Բացել լրահոսը Փակել լրահոսը
Zvartnots
A A
Պաշտոնական

Մետրոյի մի քանի կայարաններում և «Զվարթնոց» օդանավակայանում պայթուցիկ սարքեր չեն հայտնաբերվել

Օգոստոսի 16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հերթական անգամ տեղեկություն է ստացվել, որ մետրոպոլիտենի բոլոր կայարաններում և «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում պայթուցիկ սարքեր են տեղադրված։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խմբերը։

ԱԻ նախարարության և ոստիկանության կինոլոգիական ու սակրավորական խմբերի կողմից «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում և Երևանի մետրոպոլիտենի Բարեկամության, Չարբախի, Շենգավիթի, Բաղրամյան կայարաններում տեղազննման աշխատանքների արդյունքում պայթուցիկ սարքավորումներ չեն հայտնաբերվել։

Մետրոպոլիտենի մյուս կայարաններում տեղազննման աշխատանքները շարունակվում են` տեղեկացնում է ԱԻՆ-ը։