Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ջուր չկա
A A
Պաշտոնական

Քանաքեռ-Զեյթուն, Արաբկիր և Կենտրոն վարչական շրջաններում ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 17-ին ժամը 10:00-ից մինչև օգոստոսի 18-ը ժամը 22:00-ն կդադարեցվի Երևանի Քանաքեռ-Զեյթուն, Արաբկիր և Կենտրոն վարչական շրջանների հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

· Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանը՝ բացառությամբ՝ Քանաքեռ թաղամասի, Բուսաբանական, Գերցենի, Լեփսուսի 3, 4, 5, 6 փողոցների, Ռայնիսի փող. 90, 105 համարների, Գոգոլի փող. 108-ից բարձր համարների, Ռուբինյանց փող. 17-ից-23 համարների՝ իրենց կոտորակներով, Էմինեսկու փող. 1, 2 համարների:

· Արաբկիր վարչական շրջանի՝ Հայրիկ Մուրադյան, Շրջանցիկ թունել, Արաբկիրի 23, 25, 45, 47, 49, 51 փողոցների, Բաբայան փող. 12, 14, 16, 16/1 համարների, Ազատության պող. 1-ից-11 համարների՝ իրենց կոտորակներով:

· Կենտրոն վարչական շրջանի՝ Մյասնիկյան պող. 1-15 համարների:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: