Բացել լրահոսը Փակել լրահոսը
299480345_620500949438989_1284010741043690665_n
A A
Պաշտոնական Հասարակություն

Գագիկ Ծառուկյանը տագնապով է հետևել այս ամենին

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր ցավակցությունն է հայտնել «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ՝ նշելով․

«Երեկվանից մեծ տագնապով ու սրտի անասելի ցավով հետևում եմ «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած պայթյունի ողբերգական հետևանքներին: Խորը կսկիծով իմ ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում զոհվածների հարազատներին, վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում, մեծ հավատով աղոթում անհետ կորածների ճակատագրի համար: Աստված պահապան մեզ բոլորիս»։