A
A
Այս պահին ահազանգ է ստացվել 16 քաղաքացու անհետ կորած լինելու մասին․ ԱԻ փոխնախարար
Աջակցիր «Ա1+»-ինԱյս պահին ահազանգ կա 16 քաղաքացու անհետ կորած լինելու մասին՝ իր ֆեյսբուքյան գրառմամբ այս մաիսն տեղեկացրել է ԱԻՆ փոխնախարար Արտյուշ Գրիգորյանը։
« «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են: Հայտնաբերվել է 6 դի, փլատակների տակից դուրս է բերվել 10 տուժածի, ահազանգ կա 16 քաղաքացու անհետ կորած լինելու մասին:
Բազմաթիվ մարդիկ են դիմում կամավորական աշխատանքներ իրականացնելու համար. ԱԻՆ որոնողափրկարարական ստորաբաժանումների ռեսուրսը բավարարում է, անհրաժեշտության դեպքում` կդիմենք: Շնորհակալություն ենք հայտնում բարձր աջակցության և պատրաստակամության համար»,-գրել է Արտյուշ Գրիգորյանը։