Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արայիկ Հարությունյան
A A
Հասարակություն

Այս ծանր պահին հայ ժողովուրդը պետք է զինվի տոկունությամբ․ Արցախի նախագահ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ իր ցավակցությունը հայտնելով «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, որի հետրանքով կա 6 զոհ․
 
«Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած ողբերգական պայթյունը, որի հետևանքով ունենք զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ, խորապես ցնցել է բոլորիս:
 
Արցախի Հանրապետության ժողովրդի և անձամբ իմ անունից ցավակցություն և զորակցություն եմ հայտնում զոհվածների հարազատներին, իսկ վիրավորներին՝ մաղթում շուտափույթ ապաքինում:
 
Այս ծանր պահին հայ ժողովուրդը պետք է զինվի տոկունությամբ և ցուցաբերի զորակցություն բոլոր տուժածների հանդեպ»,-գրել է Արայիկ Հարությունյանը։