Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

20 քաղաքացի ահազանգել է, որ չի կարողանում գտնել իր հարազատին․ ԱԻ նախարար (տեսանյութ)

20 քաղաքացի ահազանգել է, որ չի կարողանում գտնել իր հարազատին։ Այս մասին հայտնել է ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը։

Այս պահի դրությամբ, պայթյունից տուժածների թիվը հասել է 60-ի, նրանցից 36-ի վիճակը մասնագետները միջին ծանրության են գնահատում:

Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացի չունենք, մյուսների վիճակը գնահատվում է բավարար: Նշենք, որ զոհերի թիվը հասել է 2-ի։

Տարածք են բերվել նաև համապատասխան լուսավորություն ապահովող սարքեր. ամբողջ գիշեր շարունակվելու են որոնողական-փրկարարական աշխատանքները։