Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Արցախի նախագահն Ամարասում մասնակցել է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնի պատարագին  

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 14-ին Ամարասի վանական համալիրում մասնակցել է Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ձեռամբ մատուցված Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնի  պատարագին։

Երկրի ղեկավարը պատարագից հետո ներկա է գտնվել նաև  խաղողօրհնեքի արարողությանը, ողջունել օրվա խորհրդի առթիվ վանքի հարակից հատվածում շրջանային վարչակազմի կողմից կազմակերպված բերքի հյուրասիրության մասնակիցներին

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ