Բացել լրահոսը Փակել լրահոսը
sevan.thumb
A A
Հասարակություն

Ջրասուզակները Սևանում հայտնաբերել են եռամսյա հավաքների մասնակից 31-ամյա տղամարդու դին

Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ջրափրկարարները Սևանի ափից մոտ 8 կմ դեպի  Սևանա լիճ գտնվող հատվածից մեծ դժվարությամբ ափ են մոտեցնում քաղաքացու դի: 

Shamshyan.com-ի հաղորդմամբ առավոտյան ժամը 06:30 –ի սահմաններում ջրափրկարարները տեղեկություններ էին ստացել, որ նշված վայրում դի կա և արագ գործի անցնելով, ջրափրկարարները մոտեցել են դիակին: Քիչ առաջ ջրասուզակներն ադեն դին մոտեցրին ափին: 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝  լճում հայտնաբերված տղամարդը օգոստոսի 7-ից ջրահեղձ եղած, Շիրակի մարզի բնակիչ, 31-ամյա Ազատ Մ.-ն էր: 
Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ին ժամը 15:30-ի սահմաններում, Շիրակի մարզի բնակիչ, 31-ամյա Ազատ Մ.-ն, նշված վայրում լողանալիս է եղել և՝ ըստ նրա հետ եղած քաղաքացիների, ջրահեղձ է եղել: 

Կայքի տեղեկություններով, ջրահեղձ եղած քաղաքացին եռամսյա զորահավաքի զորակոչված ծառայող էր: