Բացել լրահոսը Փակել լրահոսը
01 (5)
A A
Հասարակություն

8 օրում ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի կողմից Սյունիքի մարզում կշռվել է 1082 տրանսպորտային միջոց

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը շարունակում է միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներով ծանրաքաշ և մեծ եզրաչափերով բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների նկատմամբ վերահսկողության իրականացումը։

ՔՏՀԱ տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության վարչությունը և Սյունիքի տարածքային բաժնի մասնագետները համատեղ Սիսիան քաղաքի ՏՄ անշարժ հենակետում` օգոստոսի 4-ից 11-ը ընկած ժամանակահատվածում՝ շուրջօրյա ռեժիմով կշռման են ենթարկել 1082 տրանսպորտային միջոց։

Կշռման գործըթացի իրականացման արդյունքում 𝟏04 տրանսպորտային միջոցի վարորդների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։

Նշենք, որ ՔՏՀԱ տեսչական մարմնի կողմից բեռնափոխադրող տրանսպորտային միջոցների  նկատմամբ վերահսկողությունը լինելու է ամենօրյա։