Բացել լրահոսը Փակել լրահոսը
Սոթք
A A
Հասարակություն

Վերջին հանրային լսումը՝ Սոթքի ոսկու հանքավայրը 2025թ-ից հետո ստորգետնյա եղանակով շահագործելու համար․ Էկոլուր

Էկոլուր։  Ռուսական «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ն 2025թ-ից հետո մտադիր է ստորգետնյա եղանակով շահագործել Հայաստանի ոսկու ամենամեծ՝ Սոթքի հանքավայրը: Ընկերության հաշվետվությունն արդեն հասել է բնապահպանական փորձաքննության հանրային քննարկումների վերջին փուլ: Սոթքի ոսկու հանքավայրի բացահանքի և ստորգետնյա հանքի օգտակար հանածոյի արդյունահանման նախագծի աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության չորրորդ հանրային քննարկումը նշանակված է սույն թվականի օգոստոսի 11-ին՝ ժամը 14:00-ին, Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Սոթք բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում:

Ըստ փաստաթղթի՝ մինչև 2025թ. հանքավայրը կշարունակի շահագործվել բաց եղանակով, սակայն արտադրողականությունը, որը ներկայում կազմում է տարեկան 1.0 միլիոն տոննա, կհասցվի տարեկան 1.75 միլիոն տոննայի: Իսկ 2025թ-ից հանքավայրը կշահագործվի ստորգետնյա եղանակով՝ տարեկան 400 հազար տոննա արտադրողականությամբ:

Հայտում նշված է, որ ոսկու նվազագույն միջին պարունակությունը բաց եղանակով շահագործման ենթակա ողջ պաշարներում կազմում է 2.3գ/տ, իսկ ստորգետնյա եղանակով շահագործման ենթակա ողջ պաշարներում՝ 2.7գ/տ: Բացահանքի մակերեսը կկազմի 601.517 հազ.մ2, բացահանքի մշակման խորությունը՝ 390 մ: Լեռնային աշխատանքները կատարվելու են լեռնահատկացված սահմաններում: Նախատեսվում է արդյունահանել երկու տեսակի հանքաքար` սուլֆիդային և գաբրո: Արդյունահանված հանքաքարը տեղափոխվելու է Արարատի հարստացուցիչ ֆաբրիկա:

Մանրամասները Էկոլուրում