Բացել լրահոսը Փակել լրահոսը
զոհ
A A
Հասարակություն

Արաբկիրում բախվել են «Lexus GX470»-ն և «Opel Astra»-ն․ կա մեկ զոհ և մեկ տուժած

Օգոստոսի 9-ին, ժամը 13։50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նաիրի Զարյան փողոցում՝ Արաբկիրի թաղապետարանի վարչական շենքի դիմաց տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Հայտնում է ԱԻՆ-ը։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Պարզվել է, որ բախվել են «Lexus GX470» և «Opel Astra» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով կա մեկ զոհ և մեկ տուժած։