Բացել լրահոսը Փակել լրահոսը
արցախ
A A
Հասարակություն

Տրանսպորտային միջոց փախցնելու 2 դեպք է արձանագրվել. ԱՀ ոստիկանություն

Արցախի ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ օգոստոսի 7-ին ժամը 13:15-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ս. Հ.-ն (ծնված 1974թ.) Ոստիկանություն է դիմել, որ օգոստոսի 6-ի ժամը 19:00-ից մինչև օգոստոսի 7-ի ժամը 09:00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը Կամո փողոցի թիվ 1/1 հասցեի դիմացից փախցրել է իրեն պատկանող «Գազ 2403» ավտոմեքենան և տարել կայանել է նույն փողոցի թիվ 14 հասցեի դիմաց:

«Ստեփանակերտ քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները, նույն օրը բացահայտել են տրանսպորտային միջոցը առևանգած Ա. Գ.-ին (ծնված 03.05.2007թ.)։

 

Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը։
Օգոստոսի 9-ին ժամը 01:40-ին Ասկերան քաղաքի բնակիչ Ռ. Ք.-ն(ծնված 1970թ.) հեռախոսով հաղորդել է այն մասին, որ Ն.Ստեփանյան փողոցից գողացել են իրեն պատկանող «Վազ-2107» ավոմեքենան:

Տեղամասային տեսուչի գլխավորությամբ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը ժամը 01:00-ի սահմաններում նշված ավտոմեքենան փախցրել են Ասկերանի շրջանի բնակիչներ` 15-ամյա Ա. Ս.-ն և 16-ամյա Է.Ա.-ն։

Այնուհետև Շահումյան փողոցում նրանց են միացել 17-ամյա Է. Ս.-ն և Դ. Հ.- ն։

Նույն օրը ժամը 02:05-ի սահմաններում, նշված ավտոմեքենան Ասկերան քաղաքի վարչական տարածքի «Տանկ» հուշահամալիրի մոտակայքում կանգնեցվել է ոստիկանության ծառայողների կողմից։

Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը»,- հայտնում են ոստիկանությունից։