Բացել լրահոսը Փակել լրահոսը
Վահագն Վերմիշյան
A A
Հասարակություն

Վահագն Վերմիշյանին տարել են Էրեբունի ԲԿ․ փաստաբան

«Առողջական վիճակի սրացումից շուրջ մեկ ամիս անց Վահագն Վերմիշյանը բերվել է Էրեբունի ԲԿ»,- այս  մասին Ֆեյսբուքում հայտնել է նրա պաշտպան Ալեքսանդր Կոչուբաեւը։

Փաստաբանը մանրամասները կհայտնի  հետազոտություններից հետո:

Հիշեցնենք, որ Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանը մեղադրվում է կոռուպցիոն չարաշահումների և հովանավորչության համար։ Նա չի ընդունում առաջադրված մեղադրանքը։

Հուլիսի 25-ին կայացած դատական նիստի ժամանակ նրա ինքնազգացողությունը վատացել էր։