Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արցախի ոստիկանություն
A A
Պաշտոնական

Ստեփանակերտում իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպք է գրանցվել

2022 թվականի օգոստոսի 1-ից 8-ն ընկած ժամանակահատվածում Արցախի Ոստիկանության 1-02 Հերթապահ մասերում հանցագործությունների և պատահարների վերաբերյալ ստացվել է ընդհանուր 73 հաղորդում, 55-ը՝ հանցագործությունների վերաբերյալ: Դրանցից 53-ն արդեն բացահայտվել և քննության փուլում է:
 
Վիճաբանությունների և դրանց հետևանքով միմյանց մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքերի վերաբերյալ ստացվել է 6 հաղորդում: Անձնական ունեցվածքի գողության մասով ստացված 5 հաղորդումները ոստիկանության ծառայղների կողմից բացահայտվել և քննության փուլում են:
 
Յոթ օրվա ընթացքում գրանցվել է գույքի դիտավորությամբ ոչնչացման, խարդախության և թմրանյութի հայտնաբերման մեկական դեպքեր: Եվս 2 հաղորդում ստացվել է պաշտոնեական կեղծիք կամ անփութություն բնութագրմամբ և ապօրինի ծառահատման 3 դեպք է արձանագրվել:
 
Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեկ դեպք է գրանցվել Ստեփանակերտ քաղաքում: Նշանակվել է փորձաքննություն, որի ստուգմամբ զբաղվում է ոստիկանության քաղաքային վարչությունը:
Հանցագործությունները բացահայտելու նպատակով՝ ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Անցած շաբաթվա ընթացքում բացահայտվել է նախկինում կատարված 4 հանցագործություն:
 
Բնակչության հետ տարված պրոֆիլակտիկ աշխատանքների արդյունքում՝ զենք կամ ռազմամթերք հանձնելու նպատակով ոստիկանություն է դիմել 2 քաղաքացի:
Նախորդ շաբաթվա համեմատ զգալիորեն նվազել է ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքերը: Օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 16 պատահար, 13-ը՝ նյութական վնասով, 3-ը՝ մարմնական:
 
ՃՈ ճանապարհապարեկային ծառայողների կողմից բացահայտվել է առանց վարորդական վկայականի տրանսպորտային միջոց շահագործելու 11 դեպք, 9 վարորդ եղել է անսթափ վիճակում, 197-ը՝ գերազանցել է սահմանված արագությունը: Տրանսպորտային պատահարներից բուժհաստատություն է դիմել 3 քաղաքացի:
 
ՆԳ նախարարության ոստիկանության կենտրոնական և տարածքային ստորաբաժանումների ծառայողները Հանրապետության տարածքում շարունակում են իրականացնել շուրջօրյա կազմակերպված աշխատանք՝ հանցավորության դեմ պայքարի արդյունավետ կազմակերպման և կայուն հասարակական կարգ ու կանոն պահպանելու ուղղությամբ: