Բացել լրահոսը Փակել լրահոսը
Սամվել Տոնոյան
A A
Պաշտոնական

Սամվել Տոնոյանը՝ սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետ

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Սամվել Տոնոյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետ՝ ազատվելով Արմավիրի մարզային քննչական վարչության պետի պաշտոնից:

Արդարադատության առաջին դասի խորհրդական Սամվել Սումբատի Տոնոյանի

Կենսագրությունը

Սամվել Սումբատի Տոնոյանը ծնվել է 1979 թվականին, Երևան քաղաքում:

1999թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:

Աշխատանքային գործունեություն

2002-2007թթ. – ՀՀ դատախազության Գուգարքի կայազորի զինվորական դատախազության քննիչ 2007-2008թթ. – ՀՀ ԿԱ մաքսային պետական կոմիտեի քննչական բաժնի մաքսային տեսուչ-քննիչ 2008-2013թթ. – ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ 2013-2014թթ. – ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության 2-րդ վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության բաժնի պետ 2014-2018թթ. – ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի տեղակալ 2018-2019թթ. – ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետ 2019-2022թթ. - ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության պետ

Պարգևներ Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով և խրախուսվել գերատեսչական տարբեր պարգևներով:

Ամուսնացած է, ունի երկու երեխա: