Բացել լրահոսը Փակել լրահոսը
շախմատ
A A
Սպորտ

Տղամարդկանց հավաքականը պարտություն կրեց, կանայք՝ հաղթեցին․ Շախմատի օլիմպիադա

Հայաստանի շախմատի տղամարդկանց  հավաքականը առաջին պարտությունը կրեց Հնդկաստանի Չենայ քաղաքում ընթացող Համաշխարհային Օլիմպիադայում:

Օլիմպիադայի 9-րդ տուրում   տղամարդկանց ընտրանին,որը մրցում էր Ուզբեկստանի հետ,  զիջեց 1:3 հաշվով:

Հայաստանի ընտրանու կազմում պարտություն կրեցին Սամվել Տեր-Սահակյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը: Հրանտ Մելքումյանը և Գաբրիել Տեր-Սահակյանը կիսեցին միավորը: 

 9-րդ տուրում կանանց Հայաստանի հավաքականը մրցեց ռումինացիների հետ և առավելության հասավ 3:1 հաշվով։  Հաղթանակներ տարանԱննա Սարգսյանը, Մարիամ Մկրտչյանը և Սուսաննա Գաբոյանը,  պարտություն կրեց  Էլինա Դանիելյանը։