Բացել լրահոսը Փակել լրահոսը
եկեղեցի
A A
Հասարակություն

Սուրբ Աստվածածնի Վերափոխման շաբաթապահքն է մեկնարկում

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեկ շաբաթից կնշի Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը։ Նշենք, որ տոնը Հայ Եկեղեցու հինգ Տաղավար տոներից չորրորդն է և համարվում է Տիրամորը նվիրված տոներից ամենահինը: 

Ըստ qahana. am-ի հաղորդագրության՝ արժանանալով Քրիստոսին լույս աշխարհ բերելու բերկրանքին՝ Տիրամայրը շարունակ իրեն համարում էր ծառան և աղախինը Աստծո: «Ահավասիկ ես մնում եմ Տիրոջ աղախինը...» (Ղուկ. 1:38):,- ասաց խոնարհ Աստվածամայրը, երբ լսեց, թե ինչ շնորհի է արժանացել Տիրոջ կողմից։ 

Սուրբ Մարիամի այս խոնարհությունը Տիրոջ աչքերում չէր կարող առանց վարձի մնալ, և հենց դրա մասին է վկայում Աստվածամոր Վերափոխումը:

Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնին նախորդում է շաբաթապահք, որը սկսվելու է երկուշաբթի օրվանիցից և տևելու է մինչև ուրբաթ: Պահք պահողները, կիրակնօրյա Սուրբ Պատարագին մասնակցելով և Սուրբ Հաղորդություն ստանալով, դուրս են գալիս պահքից: