Բացել լրահոսը Փակել լրահոսը
Տիգրան Մկրտչյան
A A
Քաղաքականություն

Հայաստանը որևէ կառավարության չի խնդրել՝ գաղտնալսելու որևէ մեկի հեռախոսը․ դեսպան

Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը, Tribune հրատարակության խնդրանքով մեկնաբանել է ՊԱՍՕԿ կուսակցության նախագահ Նիկոս Անդրուլակիսի հեռախոսազրույցների գաղտնալսման վերաբերյալ հարցը։  Նա կտրականապես հերքել է Հայաստանի որևէ ներգրավվածություն ՊԱՍՕԿ-ի նախագահ Նիկոս Անդրուլակիսի հեռախոսազրույցների գաղտնալսման գործում։

«Դա անամոթ սուտ է։ Հայաստանը ԵՐԲԵՔ որևէ կառավարության չի խնդրել՝ գաղտնալսելու որևէ մեկի հեռախոսը»,-« Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է դեսպան Մկրտչյանը։

Ավելի վաղ ekathimerini.com-ը գրել է, որ ՊԱՍՕԿ-ի ղեկավար Նիկոս Անդրուլակիսը հայտարարել է, թե փորձ է արվել իր հեռախոսի վրա տեղադրել անօրինական Predator լրտեսող ծրագիրը։ Նշվում է, որ Հունաստանի հետախուզության ղեկավարն իբր պնդել է, թե Անդրուլակիսի հեռախոսի գաղտնալսումն իրականացվել է ուկրաինական և հայկական հատուկ ծառայությունների խնդրանքով։