Բացել լրահոսը Փակել լրահոսը
Սեւան
A A
Հասարակություն

Սեւանա լճում քաղաքացի է խեղդվել

Օգոստոսի 7-ին, ժամը 13:48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորաշեն գյուղի մոտակայքում՝ Սևանա լճում, քաղաքացին լողալով հեռացել է ափից և չի վերադարձել․  տեսադաշտում չի երևում:

Դեպքի վայր է մեկնել N1 հանրային լողափում հերթապահություն իրականացնող հատուկ ջրափրկարարական ջոկատը:

Գյուղի լճափնյա հատվածում որոնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով դեպքի վայր է մեկնել նաև ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ՝ ջրասուզակով։

Ջրասուզակը ափից մոտ 10 մետր հեռավորության և մոտ 5 մետր խորությամբ հատվածում ջրից դուրս է բերել 1980 թ. ծնված քաղաքացի Կ․ Գ․-ի դին: